211652_close_icon
views-count2988 դիտում article-date 10:38 23-05-2021

Գերմանիան մտադիր է պատվաստումներ կատարել կորոնավիրուսի դեմ դպրոցականների շրջանում

NEWS. am-ը գրում է. Գերմանիայում մտադիր են հաջորդ ուսումնական տարվա մսկզբից` օգոստոսից, սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը դպրոցականների շրջանում, գրում է DW-ն:

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ BioNTech/ Pfizer պատվաստանյութերի պաշարներ հավաքել դպրոցական երեխաների համար: Նա մտադիր է ապահովել, որպեսզի բոլոր դպրոցականները կարողանան պատվաստվել մինչեւ օգոստոսի վերջ` նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Գերմանիայում վարակման դեպքերի օրական աճը, ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի, 6714 դեպք է կազմել, ինչը 1786-ով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է  ​​COVID-19- ով 82 հիվանդ: Մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր 71 մահվան մասին: 84 միլիոն բնակչությամբ Գերմանիայում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդների շրջանում հայտնաբերվել է 3.648.958 վարակման դեպք եւ 87.380 մահվան դեպք: Ապաքինվել է ավելի քան 3.39 միլիոն հիվանդ: Անցած 7 օրվա ընթացքում 100.000 բնակչի հաշվով գրանցվել է վարակման 66.8 դեպք: Մեկ շաբաթ առաջ այս ցուցանիշը 83.1 դեպք էր կազմում:

Նմանատիպ նյութեր