211652_close_icon
views-count48762 դիտում article-date 16:03 25-05-2021

Երևանում՝ Ոսկերիչների փողոցում, տեղի ունեցավ ոսկու արժեքը գնահատող հյուրանոցառեստորանային ոլորտի սպասարկման և մատակարարման երկրորդ եվրասիական ցուցահանդես-ֆորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանի Ոսկերիչների փողոց, տուն 1 հասցեում՝  «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում, բացվեց հյուրանոցառեստորանային ոլորտի սպասարկման և մատակարարման երկրորդ եվրասիական ցուցահանդես-ֆորումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն տևելու է 3 օր։ 

REST-HOTEL HoReCa Expo-ն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի մատակարարման և սպասարկման ցուցահանդես-ֆորում է, որն անցկացվում է Եվրասիական Տնտեսական Միության երկրների կազմակերպությունների մասնակցությամբ Երևանում:

Տարին մեկ անգամ այն միավորում է ոլորտի մասնագետներին և ղեկավարներին մեկ վայրում 3 օրերի ընթացքում, հնարավորություն տալով հյուրընկալության ոլորտի կազմակերպություններին արդյունավետ կերպով ձեռք բերել նոր գործընկերներ, իսկ սպասարկող կազմակերպություններին՝ ներկայացնել իրենց արտադրանքը և ծառայությունները մեծաթիվ այցելուներին:

2020 թվականի պանդեմիան հատկապես ծանր էր հյուրընկալության ոլորտի համար: Շարժի սահմանափակման հետևանքով փակվեցին ոլորտի տասնյակ կամակերպություններ, փակման եզրին են գտնվում հարյուրավորները: Ռենտ Էքսպո կազմակերպությունն այս տարի իր առջև խնդիր է դրել կազմակերպել մի ցուցահադես-ֆորում, որը շունչ կտա ոլորտին՝ խթանելով ոչ միայն գործնական կապերի
զարգացմանը ցուցահանդեսի շրջանակներում, այլ նաև ֆորումի շրջանակներում նպաստելով բիզնեսի վարման արդյունավետության բարձրացմանը՝ ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացվող
վարպետաց դասերի և սեմինարների միջոցով:

Ցուցահանդեսի 6 բաժիններում ներկայացված են արտադրողներ և ներմուծողներ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրատեսականու, մսամթերքի, կաթնամթերքի, ծովամթերքի, կահույքի և հյուրանոցային սարքավորումների, խոհանոցային պարագաների, ինչպես նաև բիզնեսի կառավարման թվային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովումների ոլորտից, և ոչ միայն: Ցուցահանդես-ֆորումի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հանդիսանում է ոլորտում խոշորագույնը, իսկ դրա մասնակիցները ավելի քան 1000 կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, տնօրեններ և հիմնադիրներ են:

Ցուցահանդես-ֆորումի նպատակն է ստեղծել մի հարթակ, որի մասնակիցները կարող են կյանքի կոչել իրենց բիզնեսի ամբողջ պոտենցիալը, տեսնել և գտնել բոլոր հակաճգնաժամային լուծումները, դառնալ ավելի ադապտիվ նոր պայմաններին:

Ցուցահանդես-ֆորումի կազմակերպիչն է  «Ռենտ Էքսպո» ՍՊԸ-ն։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 397+
397+

Նմանատիպ նյութեր