211652_close_icon
views-count35553 դիտում article-date 18:17 26-06-2022

Երևանում կայացել է «REST-HOTEL HoReCa Expo 2022» հյուրանոցառեստորանային ոլորտի սպասարկման և մատակարարման 2-րդ Եվրասիական ցուցահանդեսը. «Radisson Blu» հյուրանոցային համալիրի բակում հավաքվել էին լավագույնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 25-ին, Երևանի «Radisson Blu» հյուրանոցում տեղի է ունեցել «REST-HOTEL HoReCa Expo 2022» հյուրանոցառեստորանային ոլորտի սպասարկման և մատակարարման 2-րդ Եվրասիական ցուցահանդեսը:
 
2018 թվականից ամեն տարի անցկացվող REST-HOTEL HoReCa Expo-ն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի մատակարարման և սպասարկման ցուցահանդես է, որն անցկացվում է Եվրասիական Տնտեսական Միության երկրների կազմակերպությունների մասնակցությամբ՝ Երևանում:
 
Տարին մեկ անգամ այն միավորում է ոլորտի մասնագետներին և ղեկավարներին մեկ վայրում, որը հնարավորություն կտա հյուրընկալության ոլորտի կազմակերպություններին արդյունավետ կերպով ձեռք բերել նոր գործընկերներ, իսկ սպասարկող կազմակերպություններին՝ ներկայացնել իրենց արտադրանքը և ծառայությունները մեծաթիվ այցելուներին:
 
REST-HOTEL HoReCa ցուցահանդեսի բաժիններում ներկայացված են արտադրողներ և ներմուծողներ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրատեսականու, մսամթերքի, կաթնամթերքի, ծովամթերքի, կահույքի և հյուրանոցային սարքավորումների, խոհանոցային պարագաների, ինչպես նաև բիզնեսի կառավարման թվային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովումների ոլորտից, և ոչ միայն:
 
Ցուցահանդեսի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հանդիսանում է ոլորտում խոշորագույնը, իսկ դրա մասնակիցները ավելի քան 500 կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, տնօրեններ և հիմնադիրներ են:
 
REST-HOTEL HoReCa ցուցահանդեսի նպատակն է ստեղծել մի հարթակ, որի մասնակիցները կարող են կյանքի կոչել իրենց բիզնեսի ամբողջ պոտենցիալը, տեսնել և գտնել բոլոր հակաճգնաժամային լուծումները, դառնալ ավելի ադապտիվ նոր պայմաններին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 732+
732+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր