62120 դիտում
18:00 25-05-2021
Երևանում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության գծով բաժնի պետի տեղակալ Գարիկ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հատնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Վահե Գասպարյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Համբարձումյանը այս տարվա մայիսի 15-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+