211652_close_icon
views-count2007 դիտում article-date 11:17 26-05-2021

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի հիշատակը

ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեց Հայաստանի սահմաններից ներս գտնվող ադրբեջանցիների կրակոցից զոհված զինծառայողի հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Ինչպես գիտեք, երեկ ապօրինաբար Հայաստանի սահմաններից ներս գտնվող ադրբեջանցիների արձակած կրակոցից հայ զինծառայող է զոհվել: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը»:

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված` 1989 թ.)։ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ 

Նմանատիպ նյութեր