211652_close_icon
views-count2119 դիտում article-date 19:36 26-05-2021

Մեր ցուցակում չկան օլիգարխներ, չկան մարդիկ, որոնք պետական ռեսուրսների հաշվին հարստացել են և օրենքի առումով խնդրահարույց են․ Դավիթ Խաժակյանը՝ ԼՀԿ ընտրացուցակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, ԿԸՀ ներկայացնելով կուսակցության ընտրացուցակը, հայտնեց նաև, թե ովքեր են ԼՀԿ առաջին տասնյակում։

Այսպիսով՝ ԼՀԿ առաջին տասնյակում հետևյալ անձինք են․

1.      Էդմոն Մարուքյան

2.      Արտյոմ Գեղամյան

3.      Անի Սամսոնյան

4.      Գևորգ Գորգիսյան

5.      Դավիթ Խաժակյան

6.      Կարինե Ղուկասյան,

7.      Սարիկ Մինասյան

8.      Լևոն Մարտիրոսյան

9.      Սրբուհի Գրիգորյան

10.  Ստեփան Ստեփանյան

Խաժակյանն ընդգծեց՝ այս ընտրություններին գնում են «պարզ ճակատով»․ «Պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, վարչական ռեսուրսի, բայց մենք նախկինում ապացուցել ենք, որ կարողանում ենք 1-ին 10 ձայն գեներացնել, և որ ամենակարևորն է՝ այս ցուցակն ունի մարզային հավասար բաշխվածություն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ներկա իշխանության կամ որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը, Խաժակյանն ասաց՝ ԼՀԿ-ն առաջիններից է, որ հայտարարել է՝ բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կոալիցիան, բացառում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան։ «Մենք չենք պատկերացնում համագործակցություն այն մարդու հետ, որը ձախողել է պետության կառավորումը և չի կարող լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են ՀՀ առջև»,-ասաց նա՝ անդրադառնալով Փաշինյանին։

Խաժակյանը նաև հավելեց․ «Մեր ցուցակում չկան օլիգարխներ, չկան մարդիկ, որոնք պետական ռեսուրսների հաշվին հարստացել են և օրենքի առումով խնդրահարույց են։ Կան ձեռնարկատերեր, կան մարդիկ, որոնք իրենց մասնագիտական ոլորտներում հաջողել են»,-ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր