211652_close_icon
views-count1301 դիտում article-date 11:44 06-09-2014

ԵՄ-ի ընդլայնված «սև ցուցակում» հայտնվելու են ռուս պաշտոնյաներ և օլիգարխներ

ԵՄ-ի ընդլայնված «սև ցուցակում» հայտնվելու են ռուս պաշտոնյաներ, օլիգարխներ, ինչպես նաև Ղրիմի և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարության ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հաղորդվում է, որ սահմանափակիչ միջոցները վերաբերելու են դեպի կապիտալի շուկաներ ռուսական ընկերությունների մուտքին, պաշտպանական արդյունաբերությանը, երկակի նշանակության ապրանքներին ու զգայուն տեխնոլոգիաներին: Նոր պատժամիջոցները, հավանության արժանանալու դեպքում, ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում կհրապարակվեն երեքշաբթի:

Նմանատիպ նյութեր