2158 դիտում
22:10 27-05-2021
Պատմության մեջ այս օրը. Հայաստանի Ազգային գրադարանի գրատպության թանգարանում տեղի ունեցավ ցուցադրություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության տպագիր մամուլին ու գրականությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եվ ահա այս տարի Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 103- ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում մայիսի 27-ին հայ գրքասեր ու արվեստասեր մշակութային օջախներից մեկում՝Հայաստանի Ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի առաջին հանրապետությունը մամուլում և գրքերում» խորագրով գրականության ցուցադրություն և մատենագիտական տեսությունը։
Այս յուրօրինակ տեսությունը ներկայացրեց Հայաստանի Ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի գլխավոր մատենագետ Գայանե Կարապետյանը։ Նա այնպես գեղեցիկ ու հետաքրքիր էր ներկայացնում ցուցադրությունը,կարծես լիներ տվյալ ժամանակաշրջանի խոսուն վկան:
Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Ելույթ ունեցան Վերջում տեղի ունեցավ գեղեցիկ քննարկում հարց ու պատասխանի միջոցով,որի ընթացքում օրվա բանախոսը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանն,ով իր խոսքում նշեց,որ մայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 103-րդ տարելիցը և սրա շրջանակում տեղի են ունենալու երկու հայրենանվեր ու պահանջատիրական միջոցառումնէր:
Առաջին միջոցառման ընթացքում ներկայացված են լինելու Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի մամուլն,իսկ երկրորդում՝ հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի անձնական իրերից:Ցուցադրության ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան լեդ-էկրանի միջոցով տեսնել առաջին հանրապետության հասարակական,քաղաքական ու մշակութային գործիչների, այդ ժամանակաշրջանի դրամական շրջանառության վերաբերյալ տարաբնույթ նյութեր և լուսանկարներ: Դիտելով նշված ցուցադրությունն ու ունկնդրելով զեկույցն ակամայից տեղափոխվեցինք մեր երկրի պատմական անցյալ՝ծանոթանալով մեր երախտավորների կյանքի ու գործունեության հետ:
Այստեղ ներկայացվող ցուցանմուշների հետ ծանոթացրեց սիրված գրքօջախի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի գլխավոր մատենագետ Գայանե Կարապետյանն,ում զեկույցը նվիրված էր Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-ամյակին։Նշենք այն փաստն,որ առաջին Հանրապետության մասին բազմաթիվ գրքեր են տպագրվել, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի տարբեր կրթական, քաղաքական, մշակութային օջախներում։ Անկախության տասնամյակներին, նույնպես, արժեքավոր գրականություն է հրատարակվել ու վերահրատարակվել:
Պատմությունն այժմ հանրությանը ներկայանում է բազմակողմանի աղբյուրներով։Այս առումով հատուկ կարեւորություն ունի Հայաստանի Ազգային գրադարանի Հայկական շարունակական հրատարակությունների համահավաք գրացուցակը, որտեղ կան Առաջին Հանրապետության տարիներին լույս տեսած թերթերի ամբողջական թվայնացված տարբերակները։Վահան Նավասարդյան, Հայաստանի անկախությունը, (Ժնեւ, 1924թ.) Սիմոն Վրացյան, Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ, (Պէյրութ, 1953) Լեւոն Շանթ, Մեր անկախութիւնը, (Պոսթըն 1925) Թերթելով արժեքավոր այս հրատարակությունները կարելի է պատկերացում կազմել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: 1918թ. հայ-թուրքական հարաբերությունների մասին շատ արժեքավոր տեղեկություններ կան նաեւ Աստվածատուր Խաչատրյանի «Արեւելահայ եւ թուրք դիվանագիտական հարաբերությունները» գրքում։
Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի հետազոտության համար առաջնային նշանակություն ունեն պետության ստեղծմանն ու կայացման գործում մեծ ներդրում ունեցած գործիչների հրատարակված հուշերը՝ Ալեքսանդր Խատիսյանի, Թովմաս Նազարբեկյանի, Սիմոն Վրացյան: Առանձնակի արժեք եւ կարեւորություն ունեն Արամ Մանուկյանի մասին հուշերը, որոնք 1969-ին հրատարակվել են առանձին գրքով, իսկ 1991-ին՝ վերահրատարակվել Երեւանում:
Ուշագրավ է նաեւ Սարդարապատի ճակատամարտի մասնակից կապիտան Ալեքսանդր Շնեուրի հուշագրությունը, որը թույլ է տալիս մարտական գործողությունների նկարագրությանը ծանոթանալ նաեւ օտարազգի զինվորականի աչքերով։
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»