60695 դիտում
14:29 30-05-2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 38–ամյա վարորդը Ford Mondeo-ով բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արթուր Ապրեսյանը իր վարած Ford Mondeo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Զովաբեր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթյա հենասյանը և մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ապրեսյանը, ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 82-ամյա Մանիկ Ապրեսյանը, 32-ամյա Աստղիկ Սարգսյանը, 5-ամյա Դավիթ Ապրեսյանը և 7-ամյա Րաֆի Ապրեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:
Բախման հետևանքով գազատար խողովակի երկաթյա հենասյունը տապալվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով, քանի որ վթարից հետո, երբ ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրիավորներից Մ. Սպրեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մինասյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Վարորդը, մահացածն ու վիրավորները՝ ընտանիքի անդամներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+