211652_close_icon
views-count12134 դիտում article-date 22:47 30-05-2021

Հրաչյա Աբգարյանը՝ ուժային եռամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացավ ուժային եռամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին մասնակեց ԵՕՀՊՄ քոլեջի և Էջմիածնի մարզադպրոցի սան Հրաչյա Աբգարյանը (56կգ): Նա մրցավայր էր ժամանել Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի ուղեկցությամբ:

Ուժային եռամարտ սպորտաձևով, ձգում վարժությունում Հրաչյա Աբգարյանը մարզիչ Մարտին Մարտիրոսյանի ճիշտ ցուցումների շնորհիվ դարձավ ոսկե մեդալակիր և սահմանեց ռեկորդ՝ պոկելով 150 կգ ծանրաձողը:

Հրաչյան իր հաղթանակով ապացուցեց, որ հայն անկոտրում ու պայքարող ազգ է: Երիտասարդ մեր սանն իր հաղթանակը նվիրում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բոլոր հերոսներին. և հատկապես՝ ԵՕՀՊՄ քոլեջի նահատակված սաների, իր լավագույն ընկերների Էդուարդ Մարանջյանի ու Արեն Չատինյանի վառ հիշատակին:

Լուսանկարները և տեքստը՝ Ջեմմա Բաղդադյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր