30499 դիտում
21:30 01-06-2021
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 50-ամյա վարորդը, ով Opel-ով մխրճվել էր КамАЗ-ի հետնամասի մեջ, հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է մայիսի 22-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Երևանի բնակիչ, 50-ամյա Արմեն Գևորգյանը, ով եղել էր Opel մակնիշի ավտոմեքենայով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սրագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ-ում բախվել էին Երևանի բնակիչներ, 50-ամյա Արմեն Գևորգյանի վարած Opel մակնիշի և 33-ամյա Աշոտ Բասենցյանի վարած Shakman մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Նորայր Թադևոսյանն ու Արմեն Զաքարյանը:
Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը:
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+