211652_close_icon
views-count48111 դիտում article-date 21:53 22-05-2019

Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mitsubishi Grandis-ի 40-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մկրտչյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մայիսի 16-ին, ժամը 06:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 327-րդ կ հատվածում բախվել են Կապանի բնակիչներ, 37-ամյա Կարեն Մովսիսյանի վարած BMW մակնիշի 36 CF 426 համարանիշի և Ա. Մկրտչյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 91 FQ 911 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչութուն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արթուր Վարդանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր