211652_close_icon
views-count3832 դիտում article-date 10:35 02-06-2021

Փարիզյան հայհոյանքներից «նեղված» կապիտուլյանտը ցանկանում է, որ հստակ հնչի, թե ինչո՞ւմն է իր կառավարության դավաճանությունը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փարիզյան հայհոյանքներից «նեղված» կապիտուլյանտը ցանկանում է, որ հստակ հնչի, թե ինչո՞ւմն է իր կառավարության դավաճանությունը։
Սա ընդամենը փաստերն են։ Վստահ եմ, որ հետագա քննությունը շատ ավելի ճչացող դրվագներ ջրի երես դուրս կբերի։

Դավաճանություն N1:
Արցախյան բանակցային գործընթացը միտումնավոր տապալվել է այնպես, որ Ադրբեջանի, Թուրքիայի, և նույնիսկ ծայրահեղական իսլամիստների լայնամասշտաբ ու բացահայտ զավթողական պատերազմը լեգիտիմացվեց ամբողջ աշխարհի կողմից։ Հայաստանի ապակառուցողական գործողությունների պատճառով, աշխարհը չդատապարտեց ագրեսիան, շատերը նույնիսկ շնորհավորեցին Ադրբեջանին։

Դավաճանություն N2
Զինված Ուժերի բարոյալքման, հասարակության մեթոդաբար պառակտման, պաշտպանական և ռազմական ծախսերի աննպատակ մսխման (կամ փոշիացման), արցախյան առաջին պատերազմի հերոսների և բանակի գեներալների դեմ սիստեմատիկ հակաքարոզչության, Զինված Ուժերում՝ անթույլատրելի որոշումների (այդ թվում կադրային) կայացման քաղաքականությունը։ Խիստ կասկածելի պայմաններում էր հրահրվել նաև Տավուշում տեղի ունեցած 2020թ. հուլիսյան բախումները։ Դա Թուրքիային դեպի Հարավային Կովկաս ներքաշվելու հնարավորություն տվեց։ Հետևանքը՝ 2020թ. օգոստոսին անցկացված թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններն էին, որպես նախապատրաստվող պատերազմի նախերգանք։ Պատերազմը ակնհայտորեն քթներիս տակ էր, իսկ Հայաստանի դավաճանական կառավարությունն այդ ընթացքում, հայ ժողովրդին հիմարացնում էր 2050թ. իր երևակայական ծրագրերով։

Դավաճանություն N3
Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սիստեմատիկ անկման ընդգծված քաղաքականությունը։

Դավաճանություն N4
Ռազմական գործողությունները սկսվելուց անմիջապես հետո՝ պետությունը խաղաղ իրավիճակից պատերազմական իրավիճակի պատշաճ և լիարժեք կերպով չտեղափոխելը։ Միայն զորքերի համալրման ձախողումը, ինչպես նաև տեղեկատվական ամենօրյա կեղծիքն ու խաբեությունները բավարար են, որպեսզի պետության շահերի դեմ գործած հանցագործությունը լինի ակնհայտ։ Մնացած բազմապիսի կասկածները, շշուկները և զրույցները պետք է ստուգվեն իշխանափոխությունից հետո։

Դավաճանություն N5
Քաղաքական և դիվանագիտական խողովակներով պատերազմի ժամանակին չկանգնեցումը՝ երբ արդեն ակնհայտ էին դառնում նրա կործանարար հետևանքները։ Դա հնարավոր էր առնվազն երկու անգամ՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին և 19-ին, որի արդյունքում Հադրութի շրջանի մեծ մասը, Շուշիի շրջանը, Ասկերանի և Մարտունու շրջանների գյուղերը կմնային Արցախի լիարժեք վերահսկողության տակ։ Քաշաթաղի միջանցք կլիներ շատ ավելի լայն և ապահով։ Անհամեմատ բարենպաստ իրավիճակ կլիներ նաև Հայաստանի սահմաններում։ Դա չարվեց, և գիտակցելով, որ գնալով ավելի ու ավելի է վատթարանում ռազմաճակատում իրավիճակը, կապիտուլյանտը թույլ տվեց, որպեսզի այն երկարի մինչև թուրքը կհասնի Շուշի։ Կապիտուլյանտի դավաճանական պլանը կասեցվեց Ստեփանակերտի ճանապարհին՝ ՌԴ խաղաղարար առաքելության ժամանման հանգամանքով։

Դավաճանություն N6
Հրահրված պատերազմում կրած խիստ կասկածելի պարտության արդյունքում՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը, որի արդյունքում Հայ ժողովուրդը կորցրել է շուրջ 9500 ք/կմ տարածք։ Որպես հետևանք՝ ծայրահեղ բարդ իրավիճակում է հայտնվել Արցախի հետագա կարգավիճակի հարցը։ Կապիտուլյանտը փաստացի Ադրբեջանին է հանձնել հարցի՝ նույնիսկ փոքր ինչ հայանպաստ լուծման բոլոր հնարավոր խաղաքարտերն ու հիմքերը։

Դավաճանություն N7
4-րդ, 5-րդ և 10-րդ դավաճանությունները պատճառ են հանդիսացել մեծաթիվ զոհերի, անհետ կորածների, վիրավորների, պատմական տարածքների, ինչպես նաև տնտեսական ահռելի կորուստների համար։ Գերևարված անձանց թիվը ևս անհամեմատ ավելի փոքր կարող էր լինել։

Դավաճանություն N8
Ադրբեջանի նավթագազային խողովակաշարերի խնայումը։

Դավաճանություն N9
Պատերազմի ընթացքում Արցախի պաշտոնապես չճանաչումը։

Դավաճանություն N10
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից լայնամասշտաբ հարձակման վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով հասցված տեղեկություններին անլուրջ վերաբերումը։ Դա պատճառ հանդիսացավ նաև պատերազմի առաջին օրը, Արցախ ՊԲ հրետանային, զենիթահրթիռային և ՀՕՊ համակարգերի զգալի մասի կորստի համար։

Դավաճանություն N 11
Ադրբեջանական զինված ստորաբաժանումներն արդեն 21-րդ օրն է Հայաստանի ինքնիշխան տարածքներից ներս՝ անարգել տեղավորվել են ու դուրս գալու մտադրություն չունեն։ Հայաստանի սուվերեն տարածքի ներսում, առանց կրակոցի գերևարվել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներ։

Դավաճանություն N 12
Դավաճան կապիտուլյանտների իշխանությունը ոչ մի կերպ չէր լսում ընդդիմության խոսքը, շարունակ արվող ահազանգերը, զգուշացումները, վտանգների մասին հրապարակային բացատրությունները։
Ընդհակառակը՝ ամեն կերպ ցեխ էին շպրտում ընդդիմության վրա, որպեսզի շեղեն ժողովրդի ուշադրությունը և բթացնեն մարդկանց զգոնությունը։

Դավաճանություն N13
Կապիտուլյանտների կողմից՝ Արցախի իշխանությունների ներքաշումը Հայաստանի ներքաղաքական պայքարի դաշտ և հարաբերությունների լարումը ընդդիմության դեմ։ Արդյունքում՝ Արցախի ներսում ևս, հասարակական հարաբերությունները վերածվեցին պառակտված, անհանդուրժողական մթնոլորտի։
Եվ այլն...

Դավաճանությունն էլ ո՞նց է լինում, ա՛յ թուրքի մնացորդներ։ Եթե կարծում եք, որ ձեզ համարելու ենք դեբիլի և դրանով մոռանանք ձեր պատմական դավաճանությունը՝ սխալվում եք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր