2239 դիտում
09:33 04-06-2021
Կեղծ հիմքեր՝ հերթական ռազմական ագրեսիայի համար․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մինչ աշխարհի մի շարք պետություններ կոչ են անում Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, Ադրբեջանը շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման գործելակերպը: Ավելին, հայ գերիների նկատմամբ հարուցում է շինծու քրեական գործեր։
Ադրբեջանը, խախտելով հանդերձ միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, միաժամանակ փորձում է օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ Դրանից առաջ էլ պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ՝ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։
Բացի նրանից, որ նմանատիպ ապատեղեկատվության տարածմամբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հայելային ձեւով իրավիճակի սրումը բարդել հայկական կողմի վրա, նպատակներն ավելի հեռահար եւ վտանգավոր են։ Պատահական չէ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից նշված մեր զինծառայողների իբր ներխուժման ուղղությունը, այն է՝ Քարվաճառը։ Սրանով փաստորեն ադրբեջանական կողմը կեղծ հիմքեր է ստեղծում հերթական ռազմական ագրեսիայի համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»