211652_close_icon

4 ամսում ՀՀ–ից մեկնողների և չվերադարձողների թիվը կազմել է 80 000, սա արդեն դեպոպուլյացիա է՝ փախուստ, եթե երկրում ամեն ինչ լավ է, ինչո՞ւ են փախչում, ուրեմն չեն վստահում այս իշխանությանը․ Ռ․ Քոչարյան

views-count1758 դիտում article-date 20:13 05-06-2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հունիսի 4-ին հանդիպել են Գեղարքունիքի մարզի քաղաքացիների հետ։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, վերջին մի քանի ամսվա ընթացքում կտրուկ ավելացել է երկրից մեկնող և չվերադարձողների թիվը․ 4 ամսվա ընթացքում բացասական սալդոն կազմել է 80 հազար մարդ։ Նման ցուցանիշներ Հայաստանում եղել են 90-ականների սկզբին։ Սա արդեն կոչվում է դեպոպուլյացիա՝ փախուստ։ «Եթե երկրում ամեն ինչ լավ է, ինչու՞ են փախչում։ Ուրեմն չեն վստահում այս իշխանությանը։ Այս վիճակը փոխելու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որ պատերազմից հետո դարձել է սահմանամերձ և իր վրա զգում է վտանգը, որովհետև թշնամին հասել է Վարդենիսի մատույցներին։ Ինչ վերաբերում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ բանավեճի հրավերը չընդունելուն, Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Դավաճանի ու կապիտուլյանտի հետ բանավիճելու որևէ թեմա չունենք»։ 

Վահե Հակոբյանն, իր հերթին, ընգծել է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներն առավել ուժգին են զգում անվտանգության խնդրի լրջությունը։ Նրանք պետք է լինեն ավելի գիտակից և հասկանան, թե որ թիմն է ի վիճակի լուծել նրանց անվտանգության հարցը։

Նմանատիպ նյութեր