41982 դիտում
16:59 08-06-2021
Երևանում 55-ամյա քեռուն սպանած կասկածյալը կալանավորվեց. դատարանը գտել է, որ քննչական խմբի աշխատանքները կատարվել են պրոֆեսիոնալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Ե-ի նկատմամբ, ով կասկածվում է իր քեռուն՝ 55-ամյա Հովհաննես Ղազարյանին սպանելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Դավիթ Բալայանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և կասկածյալ Արմեն Ե-ն կալանավորվել ու տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Դատարանը, ծանոթանալով քրեական գործի նյութերին, հիմնավորված է համարել, որ քննչական բաժինը Դ. Դավթյանի և Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի գլխավորությամբ կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները, տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ օպերատիվ և ճիշտ գործողություներ, բացահայտել էին Շենգավիթ վարչական տարածքի Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը:
Մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին էին բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ին:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր կատարած հանցագործութունը:
Հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որի ղեկավար էր նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանը, ում որոշմամբ սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն ձերբակալվել է:
Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը կասկածյալի քեռին է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ՝ մահացածի մարմնի ձախ կողային հատվածում հայտնաբերվել էր կտրած-ծակած վերք, իսկ դեմքին՝ վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8038 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)