211652_close_icon
views-count3166 դիտում article-date 10:36 08-06-2021

«Առաքելություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև թշնամանքն է՛լ ավելի է խորացել. Փաշինյանը դրժել է խոստումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.  ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Առաքելություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև թշնամանքն է՛լ ավելի է խորացել, և այն պատգամավորները, որոնք «Առաքելություն» կուսակցությունից են և այժմ հանդիսանում են «Իմ քայլը» խմբակցության անդամներ, առիթը բաց չեն թողնում ամենուր հայտարարելու, թե Նիկոլ Փաշինյանը իրենց հետ վատ է վարվել, չի գնահատել նվիրվածությունը:

Պարզվում է՝ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայի փաստաթղթի ստորագրումից հետո «Առաքելության» պատգամավորները ցանկացել են լքել խմբակցությունը, բայց Նիկոլ Փաշինյանը «Առաքելության» ղեկավար Մեսրոպ Առաքելյանին համոզել է պահել իր թիմին «Իմ քայլը» խմբակցությունում, բայց 6 ամիս անց դրժել է նաև այդ խոստումը։

Երբ նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոններ է ցանկացել՝ ասելով, թե պետք է կոալիցիա կազմել, մերժում է ստացել։

Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցության պատգամավորներն են՝ Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանն ու Կորյուն Մկրտչյանը»։

Մանրամասն՝թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր