211652_close_icon
views-count2806 դիտում article-date 15:34 08-06-2021

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց  «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը:

ԿԸՀ-ն այս մասին որոշումը  ընդունել է հունիսի 8-ի նիստի ժամանակ: Մինչ որոշման ընդունումը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն ներկայացրեց դրա հիմքերը։

Մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից ստացված տեղեկանքը, որի համաձայն` Պողոսյանը հանդիսանում է համալսարանի առաջին կուրսի ուսանող և ՀՀ–ից բացակայում է հարգելի պատճառով:
 

Նմանատիպ նյութեր