1596 դիտում
14:59 09-06-2021
Արարածը, որը կոչվում է Նիկոլ, իր արշավը տանում է առճակատման հունով. Արմեն Գեւորգյան
Ազնվորեն, շատ ենք ցանկանում առողջ և բովանդակալից նախընտրական արշավ իրականացնել: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։
«Բայց արարածը, որը կոչվում է Նիկոլ, ամեն անգամ փորձում է բոլորիս ներքաշել դիմակայության մեջ և, ըստ էության, իր արշավը տանում է առճակատման հունով: Եթե նա, անգամ իր հոգեբանական անլիարժեքության բերմամբ, չի հասկանում դա, ապա նրա շրջապատը, թեկուզ իրենց իսկ ապագայի համար, պարտավոր է գիտակցել վտանգավորության աստիճանն այն ամենի, ինչ նա անում է: Չէ որ, եթե նա կարող է իրեն թույլ տալ խոսել վենդետաների և այլ ագրեսիվ դրսևորումների մասին, ապա չպետք է մոռանա և այն , թե ինչպիսի հույզերով են ահա արդեն քանի ամիս ապրում բազմաթիվ ծնողներն այն տղաների, որոնք անմեղ զոհվեցին պատերազմում:
Հիշե՛ք (հասկացե՛ք վերջապես), արդեն չկա այն Հայաստանը, որ կար 2018 թվի դեկտեմբերին: Այլ կա՛ այն Հայաստանը, որտեղ նիկոլիզմը քաղաքական մերժման առարկա է, և որի դեմ պայքարում են հասարակության իրական տրամադրությունները և լուրջ քաղաքական ուժերը: Այդ գործընթացը չի ավարտվի, մինչև նիկոլիզմը՝ որպես հակաազգային, հակապետական և անբարո երևույթ վերջնականապես չջնջվի երկրի քաղաքական պատմությունից:
Հավատացե՛ք, մենք անկեղծորեն ցանկանում ենք մեր հասարակության հետ քննարկել անվտանգության, երկրի հեղինակության վերականգնման, տնտեսական վիճակի լավացման և արտագաղթի կասեցման, Սփյուռքի հետ նոր օրակարգի ձևավորման հարցերը: Շատ դժվար է դա անել մի իրավիճակում, երբ ընդդիմախոսներդ հոգեպես անհավասարակշիռ են, երբ մեր աջակիցներին համատարած ահաբեկում և վախեցնում են, երբ ամեն օր թշնամին գերեվարում է մեր քաղաքացիներին:
Մենք գնում ենք մինչև վերջ, դեպի հաղթանակ: Մեր վճռականությունից է կախված երկրի ճակատագիրը, մեր պետության տեղն ու կարգավիճակը տարածաշրջանում, մեր վճռականությունից է կախված, թե քանի հայ կմնա Հայաստանում հունիսի 20-ից հետո:
Մենք գնում ենք դեպի ուժեղ Հայաստան»,-գրել է Արմեն Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր
4175 դիտում
08:33 20-01-2015
Ինձ պետք չի, որ այդ արարածը սատկի, ինձ պետք է, որ գործն ամբողջությամբ բացահայտվի. Առավոտ. խմբագրական
12528 դիտում
12:14 07-06-2015
Առեղծվածային արարածը խուճապ է առաջացրել Թայվանում. տեսանյութ
43210 դիտում
17:50 14-07-2021
Այո, ապագա ԱԳ նախարար է նշանակվելու ամենավտանգավոր, անպատրաստ և անբարոյական արարածը. Աշոտյան
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան