211652_close_icon
views-count1749 դիտում article-date 21:26 09-06-2021

Մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու, աշխատատեղեր ստեղծելու, ձեր կյանքի որակը բարելավելու համար․ սա է մեր նպատակը, և դրա համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդել․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Դուք համարու՞մ եք, որ այսօր Հայաստանն անվտանգ է, ՀՀ սահմանները պաշտպանված են, ձեր կյանքը լավացել է, ձեր եկամուտներն աճել են, երկրում կա համերաշխություն։ Մենք բոլոր հարցերի վերաբերյալ ունենք «ոչ» պատասխանը։ Ո՞վ է այս ամեն ինչի համար պատասխանատու։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Երևանում կայացող հանրահավաքին հայտարարեց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հանրահավաքի մասնակիցներն արձագանքեցին՝ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ պետք է անենք մենք՝ կառուցելու անվտանգ, պաշտպանված երկիր, ձեր կյանքի որակը բարելավելու համար, ինչ պետք է անենք երկրում համերաշխություն և սեր հաստատելու համար․ պետք է հեռացնենք այս իշխանությանը և հեռացնենք այդ մարդուն»,-հայտարարեց Քոչարյանը։

Նա նշեց՝ իրենք Երևանում շատ բան են արել՝ փորձելով փոխել քաղաքի տեսակը։

«1997-1998 թվականներին քաղաքում եղել է ընդամենը 3 լուսավորված փողոց։ Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը, և դրա համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդել այստեղից»,-ասաց նա։

Քոչարյանը հայտարարեց՝ տարբեր ձևերով փորձում են խանգարել «Հայաստան» դաշինքին, ապա վստահություն հայտնեց՝ չեն կարողանա։

«Բայց նաև գիտեմ, որ բազմաթիվ մարդկանց ազատել են աշխատանքից․ ասում եմ միանշանակ՝ կառավարության ձևավորման հաջորդ օրը բոլորը վերականգնվելու են իրենց աշխատանքներում և կոմպենսացվելու են նրանց կրած կորուստները, որ ունեցել են իրենց քաղաքական հայացքների պատճառով։ Մեր ճակատագիրը մեր ձեռտքերում է։ Դուք եք որոշելու՝ ինչպիսի Հայաստան ունենալ»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր