211652_close_icon
views-count5381 դիտում article-date 20:46 11-06-2021

Ու՞մ էր այս անգամ վախեցած զանգել Հրաչը, և ո՞վ է նրան ասել՝ ձև չունես, ուզես-չուզես պիտի տաս. Մինասյանի փաստաբան

Հայտնի ձայնագրության հերոս, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Հայտնի ձայնագրության հերոս, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը:

Հաշվի առնելով այն, որ Մարգարյանի (Հրաչ) դատական ակտը որեւէ առնչություն չունի իրավաբանության հետ, մնում է պարզել ընդամենը մեկ հարց ֊ ու՞մ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, եւ ո՞վ է նրան ասել, թե՝ ձեւ չունես, ուզես-չուզես պիտի տաս»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր