211652_close_icon
views-count1910 դիտում article-date 23:27 13-06-2021

Թույլ չտա՛ք, որպեսզի նիկոլիզմը խեղդի Հայ ժողովրդի ապագան. Արտակ Զաքարյանի կոչը

«Սիրելի երիտասարդներ,
Սիրելի ուսանողներ,
Պատիվ ունեմ դիմելու ձեզ», իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Այս կիրակի, հունիսի 20-ին ձեզանից շատերն առաջին անգամ իրացնելու են իրենց ընտրական իրավունքը։

Ստացվել է այնպես, որ Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական պահին, դուք պետք է կայացնեք ձեր կյանքի ամենապատասխանատու ընտրություններից մեկը։ Դա զուտ ձևականություն կամ սովորական ընտրություն չէ։ Ձեր քվեն շատ մեծ դեր է ունենալու մեր պետության համար։ Կկարողանա՞նք մենք ոտքի կանգնել, կայունություն և անվտանգություն բերել մեր երկրին, թե՞ կշարունակվի Հայաստանի կործանման և կապիտուլյացման դավաճանական ուղին։

Սիրելի երիտասարդներ,

Դու՛ք եք ապագան։ Մենք ունենք փայլուն երիտասարդություն, որոնք կռվել գիտեն, Հայրենիքը պաշտպանել գիտեն, եթե պետք լինի նաև զոհվել գիտեն՝ հանուն վեհ գաղափարների։
Մենք ունենք երիտասարդ սերունդներ, որոնք երազանքներ ունեն, բազում նպատակներ ունեն, պատիվ ու արժանապատվություն ունեն, կամք և վճռականություն ունեն, սեփական երկրի համար՝ անձնական պատասխանատվություն ունեն։

Կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ,

Հունիսի 20-ին մոտեցեք ամենայն պատասխանատվությամբ։ Թույլ չտա՛ք, որպեսզի ձեր և մեր պետականությունը՝ դիլետանտների ձեռքին վերջնականապես ավիրվի ու թրքացվի։ Թույլ չտա՛ք, որպեսզի նիկոլիզմը խեղդի Հայ ժողովրդի ապագան ու այն մատաղ անի թուրքի շահերին։ Թույլ չտա՛ք, որպեսզի թուրքը իշխի մեր սահմաններին ու մեր երկրի ներսում։

1991-94թթ. արցախյան առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան քառօրյա մարտերում, 2020թ. աշնանային 44-օրյա պատերազմում, հազարավոր լուսավոր երիտասարդ կյանքեր են զոհ գնացել։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ են մարտնչել ու հաղթանակներ կերտել։ Ցավոք, կապիտուլյանտ Նիկոլի դավաճանական ռեժիմը մսխել է մեր 30-ամյա հաղթանակն ու անվտանգությունը, պետության խաղաղ զարգացման ողջ պոտենցիալը։
Հունիսի 20-ին մենք բոլորս, ձեզ հետ միասին հնարավորություն ունենք ո՛չ ասելու դավաճանին ու ներքին թուրքին։

Հունիսի 20-ը պետք է վերածվի արժանապատիվ խաղաղության, վերականգնվող անվտանգության, կայուն զարգացման, կանխատեսելի ապագայի, հայեցի ապրելակերպի, ազատ ու անկախ Հայաստանի ու Արցախի նոր վերածննդի։

Սիրելի երիտասարդներ,
Այո՜, վերածնունդ լինելու է։ Դա մեր Ազգի աստվածատուր բնույթն է։ Մենք միշտ կարողացել ենք վերածնվել՝ նույնիսկ ամենաողբերգական իրավիճակից։ Դուք ունեք այդ ընտրության հնարավորությունը։ Տվեք ձեր քվեն այն ուժին, որը կարող է դուրս բերել երկիրն այս խիստ վտանգավոր ու ծնկաչոք վիճակից։ Պետության և ժողովրդի հոգու, պատվի ու արժանապատվության վերականգնումով է սկսվելու մեր նոր վերածննունդը։
Դա անխուսափելի է, դա անհրաժեշտություն է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր