29445 դիտում
13:28 14-06-2021
Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Տարվա բժիշկ» ամենամյա մրցանակաբաշխությունը. պարգևատրվողների մեջ էին լեգենդար բժիշկներ ու ճանաչված լրագրողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 13-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է «Տարվա բժիշկ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
«Որակի նշան» ընկերությունը պարգևներ է հանձնել այն բժիշկներին ու բուժկենտրոններին, որոնք 2020 թվականին զգալի աշխատանք են իրականացրել Քովիդ 19 համավարակի դեմ, աշխատել 44-օրյա պատերազմի օրերին:
Գնահատանքի է արժանացել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը:
«Որակի նշան» մրցանակի է արժանացել Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանը, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ դիմածնոտային բաժանմունքի պրոֆեսոր Յուրի Պողոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ղեկավար Ասատուր Ասատրյանը, Կապանի, Ալավերդու բուժկենտրոնները, հայտնի այլ բժիշկներ, առողջապահական կազմակերպություններ:
«Որակի նշան» մրցանակ է ստացել նաև Արմավիրի մարզի Շահումյան համայնքի բուժամբուլատորիան, նրա ղեկավար Լևոն Նավասարդյանը:
Մրցանակաբաշխությունը նշանավորվել է նաև լրագրողների պարգևատրմամբ:
«Տարվա լրագրող» անվանակարգում պարգևներ են ստացել նաև Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի լրագրող Մայա Խաչատրյանը ՝ պատերազմի վիրավորներին ու նրանց բժիշկներին լուսաբանելու համար:
2020-ի «Տարվա լրագրող» են ճանաչվել նաև «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ավետիս Հարությունյանն ու օպերատոր Արամ Գրիգորյանը: Նկարահանող խումբը 44-օրյա պատերազմը լուսաբանել է առաջնագծից, թեժ կետերից մեկում վիրավորվել է օպերատոր Արամ Գրիգորյանը:
Տարվա լավագույն բժշկական կենտրոն է ճանաչվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 434+
434+
Նմանատիպ նյութեր
49643 դիտում
20:13 29-07-2017
Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ - 2017» վեցերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը