49646 դիտում
20:13 29-07-2017
Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ - 2017» վեցերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը
2017 թվականի հունիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ - 2017» վեցերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը : Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան.
1. «ԱՍՏՂԻԿ» ԲԿ- «Տարվա բազմապրոֆիլ մեծահասակներին և երեխաներին որակյալ բուժօգնություն տրամադրող, բարձրակարգ մասնագետներ ունեցող, գերժամանակակից սարքավորումներով հագեցած և միջազգային չափանիշներին համապատասխան տարվա բժշկական կենտրոն»
2. «ԱՍՏՂԻԿ» ԲԿ գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյան-«Առողջապահական գործի հմուտ, գրագետ և օպերատիվ տարվա բուժկազմակերպիչ»
3. Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյան- «Տարվա պլաստիկ վիրաբույժ»
4. ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ Սրտաբանական կենտրոնի ղեկավար, «Էրեբունի» ԲԿ Սրտաբանական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, ԵրՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Հայրապետյան-«Տարվա սրտաբան»
5. «ՄԵԴԵՍԻ» էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոն-«Տարվա էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի կենտրոն»
6. «Օրթոդենտ » ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Հովակիմյան -«Տարվա օրթոդոնտ»
7. «ԱՐՏ-ՍՏՈՄ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյան- «Տարվա իմպլանտոլոգ»
8. Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյան-«Կանանց առողջության, առողջ ապրելակերպի պահպանման և տարածման գործում ներդրած մեծ ավանդի համար»
9. «Աստղիկ» ԲԿ վնասվածքաբան-օրթոպեդ, ԲԳԹ, Հայաստանում օստեոպորոզի հայտնաբերման ծրագրի տնօրեն Ռուբեն Գալստյան-«Տարվա վնասվածքաբան-օրթոպեդ»
10. «Վ․Ա․Գ-ԴԵՆՏ» ստոմատոլոգիական կլինիկա -«Տարվա մարզային ստոմատոլոգիական կլինիկա»
11. Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աստղիկ» ԲԿ վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արայիկ Ոսկանյան- «Տարվա վիրաբույժ»
12. «Սիրմեդ» բժշկական ախտորոշման կենտրոն-«Տարվա ժամանակակից ախտորոշման ամբուլատոր բուժօգնության կենտրոն»
13. Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, Էրեբունի ԲԿ ՈՒռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, ԲԳԹ Հայկուհի Գյոքչյան- «Տարվա քիմիոթերապևտ-ուռուցքաբան»
14. «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ- ականջաբան Աշխեն Բալբաբյան- «Տարվա քիթ-կոկորդ-ականջաբան»
15. «Աստղիկ» ԲԿ վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս, ԲԳԹ, Հայկ Հարությունյան- «Տարվա երիտասարդ խոստումնալից վիրաբույժ»
16. Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ- «Միջին մասնագիտական կրթության առողջապահության ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող»
17. «Սիրմեդ» ԲԿ ֆիզիոթերապիայի ծառայության ղեկավար Ռուզաննա Ջավադյան-«Տարվա ֆիզիոթերապիայի և հարվածալիքային թերապիայի մասնագետ»
18. Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն- «Տարվա առողջարանային պայմաններին համապատասխան և բարեգործական գործունեություն իրականացնող մարզային սրտանոթային կենտրոն»
19. Հայ-Ամերիկյան ԲԿ-ի վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ԲԳԹ Վահե Տեր-Մինասյան – Տարվա էնդոսկոպիստ-գինեկոլոգ
20. «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-էնդոսկոպիստ, ԲԳԹ Վարդգես Կանայան-«Տարվա էնդոսկոպիստ-վիրաբույժ»
21. «Լայֆ Մեդ» բժշկական կենտրոն -«Տարվա թերապևտիկ ավանդական և ոչավանդական մարզային ամբուլատորիա »
22. Բժիշկ – դիետոլոգ, ՌԴ –ի ազգային դիետոլոգների կազմակերպության և Ճարպակալման դեմ պայքարում միջազգային կազմակերպության անդամ–IASO (London) Ռոզա Մնացականյան- «Տարվա բժիշկ-դիետոլոգ և առողջ ապրելակերպի կազմակերպիչ»
23. ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, ԲԳԹ, ՀՀ լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Միջազգային լյարդաբանական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Հասմիկ Ղազինյան-«Տարվա լյարդաբան»
24. «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ընկերություն-«Տարվա դեղագործական ընկերություն»
25. «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի վիրահատական բաժանմունքի ղեկավար Արմեն Քոչարյան- «Տարվա կրծքային վիրաբույժ»
26. Բժշկական գիտությունների դոկտոր, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյան-«Ինսուլտի կանխարգելման բացառիկ վիրահատություններ իրականացնող Տարվա անոթային վիրաբույժ»
27. «Աստղիկ» ԲԿ դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյան- «Տարվա պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության նորագույն գիտական մեթոդների կիրառող և տարածող տարվա վիրաբույժ»
28. Արտաշատի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Սարգիս Սահակյան- «Տարվա մարզային օրթոպեդ-վնասվածքաբան»
Մալայանների գերդաստան -«Համազգային վստահություն Պատվո շքանշան» - Հայաստանում ակնաբուժության հիմնադրման և զարգացման գործում ներդրած անգնահատելի ավանդի համար
ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն ևՍառա Եսայաններ - «Համազգային վստահություն Պատվո շքանշան» - «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում լայնածավալ բարեգործական գործունեություն իրականացնելու համար»
Նմանատիպ նյութեր
21232 դիտում
23:41 12-07-2016
Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ–Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը
23867 դիտում
20:39 09-12-2015
Կայացավ aad.am կայքի 6-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված