35700 դիտում
19:09 14-06-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Fiat-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էմիլ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Միքայել Մուրադյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Միրզոյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Մ. Ս.-ն Fiat-ի վարորդ Մ. Մուրադյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 33-ամյա Գոռ Հ.-ն, 36-ամյա Մ. Ղ.-ն, 40-ամյա Հ. Հ.-ն, 21-ամյա Հ. Ք.-ն, 33-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորութամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ Fiat-ը գլխիվայր շրջվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+