Կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը
Այսօր՝ հունիսի 15-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում, կայացավ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ուժերը կչափի Ուելսի չեմպիոն «Կոնաս-Կի Նոմադսի» հետ։
Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 6/7-ին՝ Ուելսում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 13/14-ին՝ Երևանում։