211652_close_icon
views-count15000 դիտում article-date 22:38 15-06-2021

Երեկ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, ըստ որի՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ես 30 տարի եղել եմ այն իրադարձությունների կենտրոնում, որը վերաբերում էր մեր ժողովրդի ճակատագրին, ընթացքում զբաղեցրել եմ բարձրաստիճան պաշտոններ և շխատանքի բերումով տիրապետում եմ հսկայական թվով գաղտնի տեղեկատվության։ Արարատի մարզում լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Սերժ Սարգսյանը։

«Բնականաբար այդ տեղեկությունների մասին գրեթե չեմ խոսել և շատ-շատ բանի մասին չեմ խոսելու, որովհետև ոչ թե օրենքով արգելված է, կամ ես քչախոս եմ, այլ որովհետև որևէ քայլով ես երբեք չեմ վնասել և չեմ վնասելու մեր երկրի, մեր ժողովրդին, նրա անվտանգությանը։ Դրանք այնպիսի տեղեկություններ են, որոնց մասին նորմալ մարդը ուղղակի չպետք է խոսի»,-ասաց նա։

Սերժ Սարգսյանը սակայն նշեց, որ երեկ երեկոյան մի փաստ է ուրախություն պատճառել իրեն։ «Ես հնարավորություն եմ ունեցել երեկ ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված էր պատկան մարմինների վիճակագրական տվյալներ, և այդ վիճակագրական տվյալները համապարփակ ամբողջ հանրապետության ծավալով էին և վերաբերում էին ընտրությունների արդյունքներին։ Այդ փաստաթղթի համաձայն՝ կապիկությանտը այլևս չունի ձայների մեծամասնություն,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր