1494 դիտում
14:54 16-06-2021
Պրոգրեսիստ դեմոկրատները Բայդենին կոչ են արել՝ համագործակցել Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջադիմական խմբակցության տասնհինգ անդամներ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին կոչ են անում՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ աշխատել մի ամբողջ շարք հարցերի շուրջ՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունից մինչեւ կլիմայի փոփոխություն: Այդ մասին հաղորդել Է Axios-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ բանակցությունների ընթացքում մենք հույս ունենք, որ դուք առաջնահերթ ուշադրություն կհատկացնեք այն բանին, թե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ինչպես կարող են միասին աշխատել, որպեսզի նվազեցնեն լարվածությունը վիճելի բնագավառներում եւ համագործակցել այն ոլորտներում, որոնք գլոբալ նշանակություն ունեն»,-պորտալը մեջբերում Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Փրամիլա Ջայափալի գլխավորությամբ պրոգրեսիստ դեմոկրատների խմբի հաղորդագրությունը:
«ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը միասին ունեն համաշխարհային միջուկային մարտագլխիկների ավելի քան 90 տոկոսը: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ զինված հակամարտությունը աղետ կդառնար երկու երկրների համար, Եվրոպայի համար, մեր դաշնակիցների եւ ամբողջ աշխարհի համար»,-նշել են նրանք:
Պուտինի հետ Բայդենի բանակցությունները տեղի կունենան հունիսի 16-ին Ժնեւում: Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսականները ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի նախաշեմին Բայդենին կոչ են արել՝ Պուտինի հետ զրույցում խստություն ցուցաբերել կիբեռգրոհներին վերաբերող հարցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր
2690 դիտում
15:20 22-12-2020
Պենտագոնի նախկին ղեկավարը Ջո Բայդենին կոչ է արել մեծացնել Թուրքիայի վրա ճնշումը
2578 դիտում
14:49 20-03-2021
ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
658 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
766 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
595 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի