211652_close_icon
views-count7635 դիտում article-date 10:48 18-06-2021

Չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ որքան էլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում և այդկերպ փորձում նաև ծառայություն մատուցել ներկա իշխանություններին, սակայն, որպես քաղաքական գործիչ, հանրության լայն զանգվածների կողմից այնքան էլ չի ընկալվում:


Եվ հենց դա է պատճառը, որ նրա մարզային այցելությունները բազմամարդ չեն լինում, և շատերը հետաքրքրություն չեն ցուցաբերում նրա, նրա ծրագրերի նկատմամբ։ Իսկ դրա պատճառներն ավելի խորն են, և հանրությունը դեռ չի մոռացել, որ Արամ Սարգսյանը եղել է վարչապետ, սակայն չի կարողացել ծրագրեր իրականացրել, հատկապես հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքերից հետո չի կարողացել նպաստել դեպքերի բացահայտմանը։

Եվ որքան էլ այս քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել Արամ Սարգսյանի վարկանիշը, իր պաստառների կողքին փակցնում է Արամ Սարգսյանի պաստառները և քաղաքացիներին թաքուն նաև հորդորում նրան ընտրել, սակայն դա էլ չի օգնում Արամ Սարգսյանին վարկանիշ բարձրացնել։

Եթե ամփոփենք «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը ու հնարավորությունները, ապա ակնհայտ է՝ չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում, ու մարզպետներին հրահանգները դժվար թե օգնեն գործին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր