211652_close_icon

2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան

views-count733 դիտում article-date 14:21 10-04-2025
Հիմա շատ են խոսում այն մասին, որ մենք 2018 թվականին խեղճ ու անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում այդպիսին, սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, մեր ծրագրերի էվոլուցիան դրա մասին է  վկայում: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք 2018-ից ասել ենք՝  նախ այլաբանորեն հետո ուղղակի, որ աղքատությունը հաղթահարվում է միայն աշխատանքով: Աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, եթե արդյունավետ է: Եթե աշխատանքն արդյունավետ չէ, գիտելիքահենք չէ, դա նույնն է, թե մեքենան ցեխի կամ ձյան մեջ տեղապտյուտ է անում:

Հիմա այս մեքենայի դուրս գալու ձևն աշխատանքն է: Շարժիչը միլիոնի տակ աշխատում է, բայց առաջ չի գնում ու շարժիչը խփելու է: Սրա մասին է խոսքը, որովհետև եթե աշխատանքը զարգացում չունի, այստեղ պրոբլեմ կա»,- ասաց նա:

Վարչապետը նշեց՝ իրեն երբեմն հարց է տալիս՝ այսքան կրթության մասին խոսում են, կասեն՝  մարդիկ հաց չունեն, սրանք եկել են, ինչի մասին են խոսում:

Նմանատիպ նյութեր