1497 դիտում
17:51 18-06-2021
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողը տեղափոխվեց «Արարատ»
Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 22-ամյա պաշտպան Արսեն Սադոյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Արսեն Սադոյանը 2020/21 մրցաշրջանից առաջ էր «Ուրարտուից» տեղափոխվել «Արարատ» և նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Շիրակում»:
«Շատ ուրախ եմ, որ կարիերաս շարունակելու եմ «Արարատում», քանի որ մեծ պատիվ է այս ակումբի մարզաշապիկը կրելը: Հուսով եմ, որ իմ ելույթներով կկարողանամ նպաստել ակումբի հաջողություններին»,- ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:
Սադոյանն «Ուրարտուի» սան է և այդ ակումբի կազմում մեկ խաղ է անցկացրել Բարձրագույն խմբում, իսկ «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման: Նա նաև խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Նմանատիպ նյութեր
2747 դիտում
18:00 05-07-2019
«Սպարտակի» նախկին խաղացողը տեղափոխվեց «Արարատ»
1638 դիտում
18:40 11-05-2015
Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը ընդգրկվել է «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում
1134 դիտում
18:27 07-05-2014
«Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի նախկին խաղացողը գլխավորել է Իսպանիայի երիտասարդական հավաքականը
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը