211652_close_icon
views-count2610 դիտում article-date 22:14 18-06-2021

Սա պայքար է ոչ թե հանուն իշխանության, այլ՝ հանուն պետականության. Ռոբերտ Քոչարյան

Այսօր քարոզարշավի վերջին օրն է, եղել ենք ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում, և հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ոնց եք դուք ապրում, ինչի կարիքը ունեք, ինչ խնդիրներ են կանգնած մեր երկրի առջև, և շնորհակալ եմ բոլորին, ովքեր հանդիպել են մեզ հետ և օգնել են մենք քարոզարշավը ավարտում ենք հաղթարշավով: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդի վերադարձնելու համար: Երկրի առջև կանգնած է այսօր 4 հիմնական խնդիր՝ առաջին երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը, 2-րդը՝ Արցախի ապագան է, 3-րդը երկրի տնտեսական վիճակն է, գործազրկությունը և աղքատությունը և արտագաղթը, 4-րդը՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը, որը 3 տարի շարունակ սերել է այս իշխանությունը, այս իշխանությունը ի վիճակի չէ այս հարցերին տալ լուծումներ, քանի որ իրենք են այս հարցերը ստեղծել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքը, ի տարբերություն գործող իշխանության, ունի փորձ, գիտելիք, վճռականություն և կամք:

«Մեր դաշինքը եկել է վերջ տալու այս ամեն ինչին, ընտրություն է արժանապատիվ խաղաղության և ծնկաչոք խայտառակության միջև, սա ընտրություն է տնտեսական վերելք ունենալու մեջ և տնտեսական ճգնաժամը խորացնելու մեջ, սա ընտրություն է համերաշխության մեջ և թշնամանքի մեջ, մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ բերել և հասցրել են այս տխուր իրավիճակին»,- նշեց նա:

ՀՀ 2-րդ նախագահը ընդգծեց՝ բացի քվեարկելուց պետք է հերթապահություն սահմանվի ողջ գիշեր, որպեսզի չգողանան ձայները:

«Հնարավորություն տվեք ստանձնել մեզ պատասխանատվությունը երկրի ապագայի համար, առաջ մղել երկիրը բոլոր ուղղություններով, վերակառուցել հզոր բանակ, հզոր տնտեսություն և լինել կառավարություն ամբողջ ժողովրդի համար, ոչ թե յուրայինների համար, սա է մեր նպատակը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

 


 

Նմանատիպ նյութեր