211652_close_icon
views-count6739 դիտում article-date 11:29 21-06-2021

Մի՛ հայհոյեք խառնամբոխի վերաճած ժողովրդին՝ մենք ենք նրան այպիսին դարձրել՝ հետևողականորեն և անխնա. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բավական է բայղուշություն անել։ Վե՛րջ տվեք։ Հազար հատ նիկոլատիպ վիժվածքներ ու տոնաներով ուսապարկեր էլ որ լինեն, միևնույն է՝ Հայաստանը չեն կարող կործանել։ Կարող են գլորել խորը անդունդ, բայց մեր երկիր-հայրենիքը դուրս կբերենք այդ անդունդից։  Համոզված եմ...
   
Բայց, նախ, պետք է ընդունենք, որ այս իշխանատենչ մոլագարին մեր միասնական քաղաքական արգանդ է լույս աշխարհ բերել։ Եկեք չխնայենք մեզ և հետադարձ հայացքով վերհիշենք, թե ինչպես ծնեցինք այս դահիճին, թե ինչ անբարո և ինքնաշահ թվաբանությամբ էինք սրան մտցնում քաղաքական ծննդատուն։ 
   
Մի՛ հայհոյեք խառնամբոխի վերաճած ժողովրդին՝ մենք ենք նրան այպիսին դարձրել՝ հետևողականորեն և անխնա։ 
   
Մի՛ հուսահատվեք։ Սկսվում է իրական և առողջ քաղաքական պայքարի նոր շրջան, որի արդյունքում խառնամբոխ ժողովրդից հասարակությանը պետք է նորից ազգի քաղաքացի դարձնել։ Սարդարապատն այժմ մեր ներսի սահմաններում է... Արյունածոր վերք է... Հունիսի 20-ի դեղամիջոցը չմակարդեց այն։ Հունիսի 20-ը նոյեմբերի 9-ի բովանդակությունը շարունակող նոյեմբերի 10-ն էր։ Պետք է կասեցնել նոյեմբերի 11-ը։ 
   
Դավաճանի արարքին համարժեք պատասխանը՝ բունկերում նրա հայտնվելն էր... Մեր իմպոտենտությամբ թույլ տվեցինք, որ «վրեժ» գոռալով դոզավորված հրեշը դուրս գա բունկերից... Եվ հունուսի 20-ին նա կարողացավ լուծել այդ վրեժը... 
   
Բայց Պյուռոսյան վրեժ է դա... Հավատացեք...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր