211652_close_icon
views-count12766 դիտում article-date 13:19 21-06-2021

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը կապիտուլյանտից ազատվելն էր, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է․ Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը դա կապիտուլյանտից ազատվելն էր, ինչը անհնարին է, եթե այդ դաշինքները դառնում են խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմություն:

Հետևապես, իրենց առաքելությունը իրագործելու միակ եղանակը դա մանդատներից հրաժարվելն է:

Ըստ մեր օրենսդրության, խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն:

Մանդատներից հրաժարվելու դեպքում, դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին:

Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ:

Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն:

Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին մինչև վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր