1970 դիտում
10:20 23-06-2021
Սևանն այս տարի էլ հավանաբար «կծաղկի». «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Օրերս Սևանի մի քանի հատված «դիտարկեցինք». թերակղզի չհասած և Ծովինարի հատվածներում ջուրն արդեն կանաչել էր: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս տարի էլ լիճը «կծաղկի»:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ՀՀ»-ին ասաց, թե «կապտականաչը նոր է սկսվում, ջրի կանաչ գույնը դեռ կապտականաչ ջրիմուռների ծաղկում չէ, բայց արդեն ցույց է տալիս, որ ծաղկելու է: Նախադրյալները կան»:
Մենք հատկապես վերջին տարիներին հաճախ ենք լսում, թե Սևանում ջրիմուռները ծաղկում են, հետո մահանում են, վերանում, հետո նորից ծաղկում։ Եվ լիճը գրաված ջրիմուռներին վերագրվող գույնով էլ ասում՝ կապտականաչ: Իրականում, սակայն, ինչպես պնդում է Բ․ Գաբրիելյանը, ջրիմուռները մահանում են, բայց չեն վերանում, իջնում են լճի հատակը՝ ստեղծելով լրացուցիչ օրգանական նյութ:
Ու ինչքան տվյալ տարում այս նյութը շատ լինի, այնքան հաջորդ տարում ծաղկման համար ավելի շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Այդ բարենպաստ պայմաններից են նաև կլիմայական տաքացումը, նախորդ տարիներին լճի մակարդակի նվազումը, լիճ կենսածին տարրերի մուտքը, ձկնաշխարհի չավելացող պաշարը։
«Ճիշտ է, մեր ձուկը այդ ջրիմուռներով չի սնվում, բայց սնվում է այն կերով, որն ինքն է սնվում այդ օրգանական նյութով։ Իսկ ձկնաշխարհի պաշարն, ինչպես ասացինք, բավարար չէ։ Այսինքն՝ ամբողջական շղթան չի աշխատում»,- պարզաբանում է մասնագետը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
18384 դիտում
19:49 20-11-2019
Եթե ամեն կին ֆեյսբուքում 1000 ստատուս գրելու փոխարեն 10 երեխա բերի՝ Հայաստանը կծաղկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25137 դիտում
11:22 06-11-2016
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Սևանն իր գեղեցկությամբ զարմացնում է ձմռանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7678 դիտում
23:25 14-07-2019
Աշոտ Սարգսյան. Սա մեր Սևանն է ու մենք ուզում ենք ունենալ կապուտակ Սևա՞ն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
2455 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
928 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1240 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»