211652_close_icon
views-count3638 դիտում article-date 22:32 23-06-2021

«Ես ԲԴԽ չեմ դիմել, հրաժարականի դիմում չեմ գրել ու չեմ պատրաստվում». Ալեքսանդր Ազարյան

«Ոչ չկա նման բան։ Ես ԲԴԽ չեմ դիմել, հրաժարականի դիմում չեմ ներկայացրել ու չեմ պատրաստվում»,-ի պատասխան 168.am-ի խնդրանքի` մեկնաբանել մամուլում շրջանառվող տեղեկությունները` ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ այսօր armlur.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ալեքսանդր Ազարյանը, կայքին հասած տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատման դիմում է պատրաստվում ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

«Հրաժարականն ինքնանպատակ չի լինում։ Ես հրաժարական ներկայացնելու պատճառ չունեմ»,- ասաց դատավորը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը ևս հայտարարել էր, որ Ալեքսանդր Ազարյանն իրենց չի դիմել հրաժարականի խնդրով։

Նմանատիպ նյութեր