6925 դիտում
18:50 25-06-2020
Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով. Ալեքսանդր Ազարյան. Armdaily.am
[url=http://armdaily.am/?p=97587&l=am%2F&fbclid=IwAR2EfwFqIhDDCyqdeuEqc3QElV1T6gAh0kvIijfiqP9Ia_VU0nZZwet528I]Armdaily.am[/url]-ը գրում է. Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակում էր քննել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Նիստի ընթացքում Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այս կարգապահական վարույթը սահմանափակված չէ ինչ-որ դատական նիստի ընթացքում կատարված արտահայտությամբ կամ արտահայտություններով:
«Այս կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն, ինչը, մեր համոզմամբ, այն դարձնում է անկախ դատական համակարգի նկատմամբ բացահայտ և անթաքույց ճնշման փորձ։ Նա նշեց, որ հայցի նախապատմության հիմքում դրված է այն հանգամանքը, որ 2018-ի օգոստոսին Ազարյանն իր վարույթում քննվող կալանավորման գործով ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ազատ արձակման որոշումը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անվանեց ակնհայտ ապօրինի ու քննադատեց Ալեքսանդր Ազարանին։ Այդ քննադատությանը հետևեց ՀՀ վարչապետի հանրահայտ ելույթը, որտեղ ևս գնահատականներ տրվեցին դատական համակարգին»,-ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ այդ միջադեպից հետո դատավոր Ազարյան-ՀՔԾ՝ օրենքի մեջ չտեղավորվող «մենամարտը» արտահայտվում էր նրանով, որ ՀՔԾ քննիչները մինչդատական վարույթի բոլոր գործերով, որոնք քննվում էին Ազարյանի վարույթում, անպայման ներկայացնում էին ինքնաբացարկի միջնորդություն՝ այն պատճառաբանությամբ, թե Ազարյանն ունի կանխակալ վերաբերմունք ՀՔԾ պետի, հետևաբար՝ հենց ՀՔԾ-ի նկատմամբ: «Քննիչների բոլոր պնդումներն առ այն, որ Ազարյանն ունի ինչ-որ կանխակալ դիրքորոշում իրենց կամ իրենց ծառայության նկատմամբ, պարզապես անհիմն է։ ՀՔԾ-ն պարզապես դժգոհ է մնացել երկու տարի առաջ կայացրած որոշումից»,- ասաց Աթանեսյանն՝ ընդգծելով, որ սա պարզապես ցանկություն է՝ դատավոր Ազարյանի վրա ճնշում գործադրելու, ինչ-որ մի կերպ վրեժխնդիր լինելու։
Նա ընդգծեց՝ կարգապահական վարույթի ընթացքում դատավորն ունի պաշտպանության իրավունք, որը երաշխավորվում է բացատրություն տալով, իսկ բացատրություն տալու համար պետք է հասկանալ՝ ինչի մեջ են քեզ մեղադրում:
«Արդարադատության նախարարի կայացրած որոշումը օրինակ է իրավական անորոշության, անհասկանալի է՝ ինչի մասին է այդ որոշումը, կոնկրետ ո՞ր արարքը, վարքագծի ո՞ր կանոնն է խախտում: Ես դիմել եմ միջնորդությամբ՝ խնդրելով պարզաբանել, որ ապահովվի դատավորի իրավունքի իրացումը, բայց միջնորդության պատասխանը նույնպես անորոշ է»,-ասաց նա:
Մանրամասներն՝[url=http://armdaily.am/?p=97587&l=am%2F&fbclid=IwAR2EfwFqIhDDCyqdeuEqc3QElV1T6gAh0kvIijfiqP9Ia_VU0nZZwet528I] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3638 դիտում
22:32 23-06-2021
«Ես ԲԴԽ չեմ դիմել, հրաժարականի դիմում չեմ գրել ու չեմ պատրաստվում». Ալեքսանդր Ազարյան
16925 դիտում
17:30 14-01-2021
Կներեք, բայց այս անգամ քաղաքավարի չեմ լինելու ու իրերը կոչելու եմ իրենց անուններով. Արփինե Հովհաննիսյան
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը