71792 դիտում
12:32 26-06-2021
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. 15-ից ավելի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը. պահաջում են հանդիպում՝ Սուրեն Պապիկյանի հետ, ժամանել են մեծ թվով ոստիկաններ՝ մարզի և տարածքի ոստիկանապետերի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 ժամից ավելի է, Արմավիրի մարզի 15-ից ավելի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Ծիածանի շուկայի» դիմացի ճանապարհը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիների համբերության բաժակն արդեն լցվել է, քանի որ ինչ սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, մարդիկ ամեն օր հայտնվում են «կոտրած տաշտակի առաջ». ոռոգման ջրի համար մարդիկ կանոնավոր վճարումները կատարել են, սակայն, չգիտես ինչու, ջուր չեն ստանում, ինչի պատճառով էլ հեկտարներով ցանած բերքը փչանում է։ Շատ տեղերում անգամ, եթե ջուրն էլ տան, էլ օգուտ չի տա, քանի որ բերքն ամբողջովին չորացել է։;
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Չէինք ուզւմ դիմենք այս ծայրահեղ միջոցին՝ ճանապարհը փակելու պահով, բայց էլ ելք չկա։ Ո՞ւմ դիմենք, չգիտենք, մարզպետարանին դիմում ենք, ասում են՝ մեր իրավասության մեջ չի, դիմեք Ջրային կոմիտե, Ջրային կոմիտեին դիմում ենք, ոչ գվվում են, ոչ բվվում են։ Հիմա դիմում ենք նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասելով. «Եթե մի քիչ մտածում էիք գյուղացու մասին, հիմա պետք է ստեղ լինեիք, ոչ միայն դուք, այլև Ջրային կոմիտեի կաբինետներում փափուկ աթոռների վրա իրենց թափանները լցնող պաշտոնյաների հետ, իսկ դրա փոխարեն ոստիկանական ուժեր եք բերել էստեղ ու հրահրում եք, որպեսզի ուժի գործադրմամբ ճանապարհը բացենք։ Մենք ամեն պահի էլ պատրաստ ենք ճանապարհը բացել, բայց մեր խնդրին լուծում տվեք։ Բոլորս վարկ ենք վերցրել ու հիմա ջուր չունենալու պատճառով ի՞նչ բերք ենք հավաքելու, որ վաճառենք, էդ անտեր վարկի տակից դուրս գանք։ Հեսա, մի քանի օր հետո վարկային կազմակերպությունից սև թուղթը կուղարկեն, դրանից հետո էլ հարկադիրը կգա ու էս էլ ձեզ՝ ապագա։ Ասում էիք՝ կա ապագա, եթե էս տեսակ ա լինելու, ձյուն գա ձեր գլխին»։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, ու հիմա Ռ. Պողոսյանի գլխավորությամբ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են տարվում, որպեսզի ճանապարհը բացեն։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը։
Ջրի խնդրի հետ կապված՝ հավաքվել են Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Հայթաղ, Ակնալիճ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Լեռնամերձ, Ֆերիկ և այլ գյուղերի բնակիչներ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+