211652_close_icon
views-count44783 դիտում article-date 12:21 31-08-2018

Լարված իրավիճակ Երևան-Արմավիր ճանապարհին. մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը. ժամանել են Արմավիրի մարզային ոստիկանության և ՃՈ տեղի վաշտի մեծ թվով աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «լեն տռաս» հատվածում Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները ստիպված փակել են ճանապարհը, քանի որ տևական ժամանակ է՝ ունեն ոռոգման ջրի խնդիր և ամեն անգամ գյուղացիներին պատկան մարմինները խոստացել են, որ խնդիրը կլուծվի ու իրենք, հավատալով խոստումներին, բացել են ճանապարհը: Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր