211652_close_icon
views-count1569 դիտում article-date 15:33 26-06-2021

Տեխնոլոգիական եռօրյակի ընթացքում Արցախում անցկացվելու է Հակաթոն

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ տեխնոլոգիական եռօրյակի ընթացքում անցկացվելու է Հակաթոն, որը միտված է համախմբել երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ.

«Այն է՝ մշակել ու ներդնել Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակ, տեղական ինքնակառավարման մարմիններում տվյալների հավաքագրման և մշակման, պետական մարմինների ու քաղաքացիների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով։
Եթե ունեք մասնագիտական փորձառություն
♦ ծրագրավորման,
♦ որակի ապահովման,
♦ դիզայնի,
♦ նախագծերի կառավարման ոլորտներում
և ցանկանում են նպաստել Արցախի զարգացմանը ապա դիմեք հենց հիմա հետևյալ հղումով https://bit.ly/2T1DRXF:

Վերջնաժամկետ՝ Հունիսի 27:

Հաքաթոնը իրականացվում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ»:

Նմանատիպ նյութեր