211652_close_icon
views-count55910 դիտում article-date 18:19 28-06-2021

Գեղարքունիքի մարզում ավտովթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբանը. Hyundai Sonata-ն գլխիվայր հայտնվել է դաշտում. հաղորդավարուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Գարամյանը   իր վարած  Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Լաուրա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ  Կարեն Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գարամյանը աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես մարզական մեկնաբան, իսկ  հիվանդանոց տեղափոխված Լ. Կարապետյանը աշխատում է «Ռադիո Մարշալ» ռադիոկայանի հաղորդավարուհի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Մհեր Ղալեչյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր