18331 դիտում
20:36 16-07-2023
Ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Sonata-ն, Hyundai Elantra-ն և Nissan-ը. Hyundai-ները հայտնվել են ճանապարհի բաժանարար կանաչ գոտում. օպերատիվ են գործել Կոտայքի մարզի և Երևանի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Աշտարակի խճուղի 1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Մ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի, 25-ամյա Փայլակ Պ.-ի վարած Hyundai Sonata մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշխեն Ս.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկային գումարտակի պարեկները, սակայն տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչից հետո ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար՝ Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Մովսիսյանը, իսկ մինչ ահազանգով կժամանեին Երևանի գնդի պարեկները, տեղում երթևեկությունը կարգավորել և ծառայություն են իրականացրել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում, է որ բախման հետևանքով 2 Hyundai-ները հայտնվել են բաժանարար գոտու կանաչ հատվածում, իսկ մեքենաներից մեկի պահեստամասը վնասել է այդ պահին նշված հատվածող ընթացքող Nissan Teana մակնիշի ավտոմեքենան: Վերջինի վարորդը ոչ մի գանգատ չունենալով՝ հեռացավ դեպքի վայրից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+