211652_close_icon
views-count3621 դիտում article-date 21:28 29-06-2021

Իշխանության կարգախոսն էր, որ ապագա կա, բայց ողջ քարոզարշավի ժամանակ ապագայի մասին ոչինչ չկար. Ռոբերտ Քոչարյան

Tert.am-ը գրում է Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահել են մեզ  և մեզ են տվել իրենց քվեները, մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Ես հպարտ եմ, որ մենք արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը և սա մեծարժեք է և բոլորս դա պետք է գնահատենք, իսկ այդ ամենը եղել է մեր թիմի շնորհիվ, չնայած բազմաթիվ ճնշումների, դուք ստանձնել եք պատասխանատվություն և այն կատարել եք»,- նշեց նա:

Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց, որ արդյունքները անսպասելի էին դաշինքի համար և կանխատեսումները եղել են այլ, քանի որ բոլոր հարցումները նկարագրում էին այլ պատկեր:

«Հարց է առաջանում, թե ինչու կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և նրա մեջ, այն, ինչ մենք տեսանք և կա 2 տարբերակ՝մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, 2-րդը ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին կեղծիքի ծավալ է ապահովել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է և նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և կսպասենք հետագա զարգացումներին:

«Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշեց նա:

Նաև ընգդծեց, որ արտահերթ ընտրությունների հաջորդ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին և անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին, իսկ իշխող քաղաքական թիմի  հանդիպումները չեն ունեցել այն էներգետիկան, որը եղել է 2018 թվականին, բազմաշատ չէին հանդիպումները:

«Ժողովրդավարությունը եղել է 2018 թվականի հիմնական թեմաներից մեկը, իրենց կարգախոսն էլ եղել է ապագայի մասին, բայց ելույթներում ապագայի մասին ոչ մի խոսք չկար, և սա փաստ է:

Նա նաև անդրադարձավ 2018 թվականի իրադարձություններին և նշեց, որ այդ ժամանակ մարդիկ քվեարկում էին մեծ հույսով ապագայի նկատմամբ, որ կլինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրելու և շահառուները լինելու են հենց քաղաքացիները:

«Այս ընտրությունները ունեին ճիշտ հակառակ պատկերը, այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագա և բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ տրամադրություն»,- նշեց նա:

Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ խիստ բևեռացում է եղել տարբեր ընտրազանգվածների մոտ, ինչն էլ հանգեցրել է նման արդյունքի:

«Մարդկանց մոտ ստեղծվեց մտահոգություն, որ հները վերադառնում են և այդ մտահոգությունը ուժեղացավ, երբ  3 նախագահները իրենց դեմքով մասնակցում էին ընտրություններին և քարոզարշավին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր