1650 դիտում
13:28 01-07-2021
2021-ի տնտեսական աճի կանխատեսումը 3,2 տոկոսից բարձրացել է 6 տոկոսի. Փաշինյան
2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պետք է նշեմ, որ տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող իրականացնում են պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք գերակատարում կիսամյակի»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը 683 մլրդ դրամ էր. «Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտ 697,7 մլրդ դրամ և այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի ընթացքում ունենք 52,5 մլրդ դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: 2020-ին նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019-ին 52 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 49 մլրդ դրամ»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այս տարվա առաջին կիսամյակում 24 մլն հատով ավելի շատ գործարքներ են կատարվել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում:

Նմանատիպ նյութեր
1849 դիտում
14:21 30-03-2023
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
961 դիտում
13:37 07-06-2023
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 4.4 տոկոսի
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված