22374 դիտում
15:26 02-07-2021
Ապրիլյան քառօրյա ու վերջին պատերազմում իրենց վստահված առաջնագիծն անառիկ պահող չարբախցի տղաները ամեն անգամ «Եռաբլուր» այցելելիս հիշում են հանրահայտ բանաստեղծությունը՝ «Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող՝ 24-ամյա Տիգրան Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի է «Չարբախցի Տիկո» մականվամբ, իր զինակից ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմին, երբ զինծառայող էր, ապա զորացրվելուց հետո վերջին՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները ոտնձգություն կատարեցին Արցախի նկատմամբ, նա իր մի քանի ընկերների հետ կամավոր մեկնեց առաջնագիծ ու իրենց վստահված առաջնագծում զինվորի ու սպայի հետ անառիկ պահեցին իրենց վստահված բարձունքները։
Սակայն հոկտեմբերի 26-ին նա վիրավորվում է Մարտակերտում։ Բուժումը ստանալուց հետո նաև դեռ վիրավոր վիճակում ընկերներով հաճախակի են այցելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են նաև նրա զինակից ընկերների աճյունները, ու ամեն անգամ նա իր ընկերների հետ այցելելով «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մտովի վերհիշում են Խաչիկ Մանուկյանի հանրահայտ՝ զինվորների համար լեգենդ դարձած «Գոյամարտ» բանաստեղծությունը.
«Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։
2.
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։
Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
Իմ պղծությունն եմ առավել զգում,
Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։
Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
Աստվածաարև ավանդին հլու,
Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։
3.
Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
Հեղափոխական հարթակին հարմար։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
Սատանաները չեն հասկանալու,
Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։
Լույս-մամիկներիդ պայծառ աչքերին
Շղարշ է դառնում ջուրը դառնաղի,
Դեռ ծավալվում է քո քղանցքներին
Տուրուդմփոցը դիվային խաղի։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես,
Ու իմ արյունը՝ քեզ սպեղանի…
Դեռ պիտի փարվի Տիզրան Մեծի պես
Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի»։
Սակայն հոկտեմբերի 26-ին նա վիրավորվում է Մարտակերտում։ Բուժումը ստանալուց հետո նաև դեռ վիրավոր վիճակում ընկերներով հաճախակի են այցելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են նաև նրա զինակից ընկերների աճյունները, ու ամեն անգամ նա իր ընկերների հետ այցելելով «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մտովի վերհիշում են Խաչիկ Մանուկյանի հանրահայտ՝ զինվորների համար լեգենդ դարձած «Գոյամարտ» բանաստեղծությունը.
«Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։
2.
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։
Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
Իմ պղծությունն եմ առավել զգում,
Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։
Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
Աստվածաարև ավանդին հլու,
Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։
3.
Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
Հեղափոխական հարթակին հարմար։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
Սատանաները չեն հասկանալու,
Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։
Լույս-մամիկներիդ պայծառ աչքերին
Շղարշ է դառնում ջուրը դառնաղի,
Դեռ ծավալվում է քո քղանցքներին
Տուրուդմփոցը դիվային խաղի։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես,
Ու իմ արյունը՝ քեզ սպեղանի…
Դեռ պիտի փարվի Տիզրան Մեծի պես
Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
71540 դիտում
22:28 09-10-2020
Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ