9011 դիտում
10:29 03-07-2021
Պետք է գոնե ադրբեջանական զինվորները բարձունքներից իջեցվեն հակառակ ուղղությամբ, որ բնակիչները վերադառնան Չարեքթար․ Աշոտ Սևյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղը, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ, դեռևս չի ընդունել իր բնակիչներին, որոնք այնտեղից դուրս էին եկել Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, երբ Քարվաճառը հանձնվեց թշնամուն։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, ով երեկ է վերադարձել Չարեքթարից, պատմեց, որ բնակիչները չեն վերադարձել Չարեքթար, քանի որ անվտանգության որևէ երաշխիք չկա։
«Կարելի է ասել՝ թուրքերը մեր տանից 100 մետր հեռավորության վրա ազատ շրջում են։ Իհարկե, մեր զինվորները կանգնած են, բայց քանի որ բոլոր բարձունքներում թշնամին է կանգնած, խաղաղ բնակիչը նրանց համար 100 տոկոսանոց թիրախ է, որևէ պահող օղակ չկա։ Բնակիչներն էլ չեն վերադառնում, երևի մեկը մյուսից իմանալով, որ մարդ չի գալիս, վախենում են իրենց անվտանգության համար»,- նշեց Աշոտ Սևյանը։
Չնայած այս ամենին, Աշոտ Սևյանը որոշել է՝ վերադառնալու է Չարեքթար, սակայն առանց ընտանիքի, և քանի որ չկա անվտանգության երաշխիք, հետևաբար՝ չի մտածում իր 9-ամյա երեխային տանել թշնամուն շատ մոտ։
«Ես հենց այդ նպատակով էի գնացել Չարեքար, տեսնելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարելի է ձեռք առնել, որպեսզի չարեքթարցիները վերադառնան գյուղ։ Որպեսզի բնակիչները վերադառնան գյուղ, պետք է գոնե մինիմում ադրբեջանական զինվորները բարձունքներից իջեցվեն հակառակ ուղղությամբ, միակ ելքը սա է բնակիչների վերադարձի համար։ Սակայն սա իրատեսական չեմ համարում, որովհետև մեր ղեկավարությունը դրա համար ոչինչ չի անում, իսկ բնակիչներին էլ նման հնարավորություն չեն տալիս։ Ինքս վերադառնալու եմ Չարեքթար՝ առանց ընտանիքի, մնալու եմ այնտեղ այնքան ժամանակ, մինչև զգամ՝ անվտանգության երաշխիքներ կան, դրանից հետո միայն ընտանիքիս կտեղափոխեմ։ Ինքս չեմ պատրաստվում իմ 9 տարեկան երեխային սարքել քաղաքական թիրախ»,- հավելեց Ա. Սևյանը։
Նա Արցախի հետագա ապագայի առնչությամբ լուրջ մտավախություններ ունի, նախ՝ ՀՀ իշխանությունների վերընտրվելուց, ապա՝ Արցախ կատարած 3-օրյա այցելությունից հետո։
«Ես գրեթե վստահ եմ, որ այսօրվա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ստեփանակերտն էլ հանձնել թշնամուն։ Արցախ կատարած իմ այցի ժամանակ ես այդպիսի տպավորություն ստացա։ Պարզ է դառնում, որ այսօրվա իշխանությունները պատրաստվում են հանձնել Ստեփանակերտը և դրանով լուծել Արցախի հարցը»,- ընդգծեց նա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»