211652_close_icon
views-count2128 դիտում article-date 14:50 03-07-2021

Իշխանությունը մայիսի 12-ից հետո պարծենում էր, թե կրակոց չի եղել, կարծես թե, հպարտանալու բան էր․ Տիգրան Աբրահամյան

Եթե այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությանը մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի՝ հայկական տարածք ներխուժման մասին։

ՀԱՊԿ քարտուղարն անդրադառնալով մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը, հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։

Եթե այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք։

Հիշեցի, որ իշխանությունը մայիսի 12-ի ներխուժումից հետո, պարծենում էր, թե կրակոց չի եղել, միջադեպեր, բախումներ չկա, կարծես թե, հպարտանալու բան էր, որ առանց դիմադրության հանձնել էին մեր տարածքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր