3135 դիտում
10:09 21-09-2017
Մինչ կառավարությունը պարծենում է ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը փորձում է պարծենալ իր ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ բավական նկատելի տեմպերով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5.5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6.2 տոկոս էր:
Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, հուլիսի համեմատ, այստեղ 0.9 տոկոս անկում է գրանցվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 9.2 տոկոսով, առևտրաշրջանառությունը՝ 2.2 տոկոսով: Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների և շինարարության ոլորտի անկումը՝ համապատասխանաբար 9.4 և 8 տոկոսով: Կարճ ասած, սկսվել է հետընթացը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
14:51 24-03-2021
Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը նվազել է․ Առողջապահության նախարարություն
3207 դիտում
17:58 12-01-2017
2017թ. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն. Սուրեն Կարայան
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը