211652_close_icon
views-count12688 դիտում article-date 20:51 03-07-2021

Համավարակի տարածման կանխարգելման նպատակով նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՃՈ

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:

Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:

Էլփոստերի հասցեները՝

Երևանի ՀՔԲ – [email protected]

Կոտայքի ՀՔԲ – [email protected]

Սևանի ՀՔԲ – [email protected]

Կապանի ՀՔԲ – [email protected]

Գորիսի ՀՔԲ – [email protected] 

Աշտարակի ՀՔԲ – [email protected]

Վանաձորի ՀՔԲ – [email protected]

Արմավիրի ՀՔԲ – [email protected]

Արտաշատի ՀՔԲ – [email protected]

Իջևանի ՀՔԲ – [email protected]

Մարտունու ՀՔԲ [email protected]

Վայքի ՀՔԲ – [email protected]

Գյումրու ՀՔԲ – [email protected]

Նմանատիպ նյութեր