211652_close_icon
views-count33758 դիտում article-date 13:50 04-07-2021

Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. Honda-ն վրաերթի է ենթարկել KIA-ի 26-ամյա վարորդին, ապա բախվել ավտոմեքենային. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աբրահամ Աբրահամյանը իր վարած  Honda մակնիշի  ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Քասախ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անուշավան Հակոբյանին, ապա բախվել վերջինիս կողմից կայանված KIA մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Honda-ի վարորդը  տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է,  որ նա սթափ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր